Փետրվարի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները ցրտաշունչ Աշոցքում բավական թեժ են լինելու. համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարելու հայտ է ներկայացրել 7 թեկնածու:
2006-2010թթ. եւ 2014-2016թթ.-ին Աշոցքի մարզի Բավրա համայնքը ղեկավարած Կորյուն Սումբուլյանն երրորդ անգամ է ինքնաառաջադրվում համայնքապետի պաշտոնում՝ այս անգամ Աշոցք խոշորացված համայնքի:
13 տարի՝ 2005թ-ից, Աշոցք գյուղը, այնուհետեւ նույնանուն խոշորացված համայնքը ղեկավարած Արթուր Ալոյանը, անցած տարվա նոյեմբերի 1-ին հրաժարականի դիմում գրեց: